Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ժամանակ են պահանջում եւ պետք չէ ակնկալել, որ ԵՄ-ը մեկ ժամում որոշում կընդունի: Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, հաղորդում է Cyprus Mail-ը:

Նա նշել է, որ իրեն «տխրեցնում է» այն, որ անցած շաբաթ Եվրոպական խորհուրդը չի կարողացել անհապաղ հայտնել Անկարայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին:

«Դրա համար որոշակի ժամանակ է պետք, քանի որ ԵՄ-ում կան հստակ ընթացակարգեր»,- նշել է նա՝ օրինակ բերելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, երբ Բրյուսելին դրա համար 6 ամիս պահանջվեց:

Խորհուրդը տարբերակներ կներկայացնել, եւ ԵՄ անդամ պետությունները կամ կչեղարկեն կամ կփոփոխեն դրանք: Սակայն Կիպրոսում ասում են, որ գոհ են եմ դիրքորոշումից:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիան երկրորդ նավն էր ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի: Թուրք պաշտոնյաների խոսքով՝ «Յավուզ» նավը հորատում կսկսի հուլիսի կեսերին:

Առաջին՝ «Ֆաթիհ» հորատիչ նավը գտնվում է Պաֆոս դեպի արեւմուտք:

Անկարան, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Կիպրոսի հետ, պնդում է, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում կան շրջաններ, որոնք վերահսկվում են Թուրքիայի կամ թուրք կիպրացիների կողմից: