Հունիսի 23-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները «Կիրովի» անվան զբոսայգուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 48-ամյա մի տղամարդու եւ ներկայացրել այգու մանկական գնացքավարին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, բերման ենթարկված տղամարդը, օգտվելով իր անուշադրությունից, մանկական գնացքի վրա դրված իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար, փաստաթղթեր եւ բանկային քարտ:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: