Հունիսի 23-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ իր տանը գտնվող դրամարկղից գումար են գողացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ իր ննջասենյակի բազմոցի վերմակների արանքում տեղադրված ապակե տարայի միջից գողացել են գումարը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 20.40-ին Տարոն 4 Մեքենաշինարարների փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 38-ամյա քաղաքացուհի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հյուրընկալված լինելով հիշյալ տանը՝ նշված գողությունը կատարել է ինքը, հունիսի 22-ին ժամը 12.30-ի սահմաններում, իսկ գումարը ծախսել է:

Նախապատրաստվում են նյութեր: