Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իրենց վատ են զգացել, զանգահարել են շտապօգնություն եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:

Պարզվել է, որ քաղաքացիները թունավորվել են տանը ձմերուկ ուտելու հետեւանքով:

Նախապատրաստվում են նյութեր: