Հունիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր զանգահարել մի երիտասարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Հալաբյան փողոցի 67 հասցեի մոտ կայանված իր «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են կիթառ եւ օգտագործած հագուստ՝ պատճառելով 200.00 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 66-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: