Հունիսի 23-ին ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների եւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին Ճակատեն բնակավայրից բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ: Նրա վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կաքավ տեսակի թռչուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը բացատրություն է տվել, որ կաքավը որսացել է նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, Ճակատեն բնակավայրի հարակից տարածքից, իր որսորդական հրացանով:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: