Մեքսիկայում աճուրդի կհանվեն լողավազաններով տներ, թունելներ փախուստի համար, ռանչո, հողատարածքներ, շքեղ բնակարաններ, որոնք առգրավվել են թմրավաճառներից, հաղորդում է Reuters-ը:

Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը խոստացել է, որ աճուրդից ստացված գումարը կօգտագործվի մարգինալիզացված համայնքների օգնության, բռնությամբ պառակտված Գերրերո նահանգի համար:

Աճուրդի հանված բնակարաններից մեկում թմրակարտելի ղեկավարը սպանվել է իր եղբայրների կողմից:

Օբրադորի առաջին հրամաններից մեկն է եղել կոշտ տնտեսական ծրագիրը, որը ներառում է նախագահական ինքնաթիռի եւ կառավարական տրանսպորտային միջոցների վաճառք, ինչպես նաեւ թիկնազորի հեռացում:

Նույնատիպ աճուրդի ժամանակ Մեքսիկայի իշխանություններին հաջողվել էր 1,5 մլն դոլար հավաքել հանցագործներին պատկանող Lamborghini-ի եւ այլ ակտիվների վաճառքից: