Մամեդյարով եւ Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ խոսելով Վաշինգտոնում կայացած Մամեդյարով եւ Մնացականյան հանդիպումից:

«Ես այսօր ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով եւ Մնացականյան հանդիպման ընթացքում ձեռք են բերվել արդեն որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ, եւ այդ ճանապարհին իրենց խանգարում է բացառապես Սահմանադրական դատարանը. նրանց համար շատ կարեւոր է, որ ՍԴ-ում ունենան ՀՔԾ-ի կամակատարին, ՀՔԾ-ի գրպանային փաստաբանին, մարդու, ով կյանքում գիտական աշխատանք չի արել, մարդ, ով հայտնի է որպես տխմարագույն դեմագոգ, այդ մարդու միջոցով ճնշել Սահմանադրական դատարանը եւ այդ դատարանի միջոցով հետագա կայանալիք վճիռները»,- հայտարարեցՄալյանը: