Google Alphabet Inc. ընկերությունը հայտարարել է, որ հավելյալ 1 մլրդ եվրո կներդնի Նիդերլանդներում դատա կենտրոնների կառուցման համար, ներառյալ՝ նոր ձեռնարկություն Միդդենմերում, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ 1,5 մլրդ եվրո կծախսի Էմսհավենում տվյալների մշակման կենտրոնի ընդլայնման համար:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալների մշակման կենտրոնի տնօրեն Ջո Կավան ասել է, որ այդ երկու նոր ձեռնարկություններում կաշխատի մոտ 500 մարդ: