Lotus ընկերությունն սկսել է իր պատմության մեջ առաջին քրոսովերի ճանապարհային փորձարկումները։ Բրիտանական նմուշի մեքենայի կենտրոնատեղիի մոտ՝ Հեթելում, կատարվել է լրտեսական լուսանկարում, որտեղ երեւում է քողարկված մեքենայի նախատիպը, տեղեկացնում է Autonews-ը՝ հղում կատարելով Motor1 պարբերականին։

Լուսանկարում երեւում է այսպես կոչված «ջորին», չինական Lynk & Co (սեփականատերը, ինչպես եւ Lotus-ինը, Geely-ն է) նմուշի թափքի տակ թաքնված են նորույթի հանգույցներն ու ագրեգատները։ Ընդ որում՝ «չինական տարբերակից» թեստային նախատիպը տարբերվում է ավելի լայն անվածիրով, ինչպես նաեւ թողարկային համակարգի խողովակի բացակայությամբ։

Դա վկայում է այն մասին, որ Lotus քրոսովերը կունենա հիբրիդային սարք՝ կենցաղային էլեկտրացանցի կուտակիչով, եւ կկարողանա տեղաշարժվել բացառապես էլեկտրական քարշով։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Lotus քրոսովերը կպատրաստվի մասշտաբային SPA-ով, որը փոխ է առնվել Volvo XC90-ից եւ XC60-ից (շվեդական ապրանքանմուշը նույնպես պատկանում է Geely-ին)։