Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պաշտոնական դիվանագիտական զգուշացում են ուղարկել Իրանին՝ լուրջ հետեւանքների մասին, որոնց հետ Թեհրանը կարող է բախվել, եթե հրաժարվի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի իր պարտավորություններից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:

Նրանց խոսքով՝ երեք երկրները ստորագրել են դիվանագիտական դեմարշի տակ՝ տերմին, որը նշանակում է պաշտոնական նոտա: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե այդ քայլի դեպքում Իրանը կոնկրետ ինչ հետեւանքների հետ կբախվի:

Ավելի վաղ Թեհրանը հայտնել էր միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների մի մասի դադարեցման մասին: Հուլիսի սկզբին Իրանը մտադիր է հայտարարել իր պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին: