ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սեւ ցուցակում են հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարները, Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին եւ Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

Նախարարության հաղորդմամբ՝ Զարիֆի «միլիարդավոր» իրանական ակտիվները կարգելափակվեն:

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրմանագիրով արգելափակվում են իրանական միլիարդավոր ակտիվները:

Նրա խոսքով՝ ԻՀՊԿ 8 հրամանատարներ, որոնք «նստած են բյուրոկրատիայի բարձունքին, եւս հայտնվել են պատժամիջոցների թիրախում»:

Բացի այդ, ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ Թրամփի հրամանագրով սեւ ցուցակում կհայտնվեն անիձնք, որոնք բարձր պաշտոնների են նշանակվել հոգեւոր առաջնորդի կողմից: Սեւ ցուցակում են նաեւ ֆինանսական հաստատությունները, որոնք նրանց օգնում են ֆինանսական գործարքներ կատարել:

Նշվում է, որ Զարիֆի դեմ պատժամիջոցները կսահմանվեն այս շաբաթվանից ոչ ուշ: