Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական պոտենցիալի, պաշտպանունակության ամրապնդման աջակցության հարցերն ուշադրություն են պահանջում: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Անկասկած, ուշադրության կարիք ունեն  այն հարցերը, որոնք կապված են ՀԱՊԿ ռազմատեխնիկական պոտենցիալի մեծացման, կազմակերպության անդամ պետությունների կողմից պաշտպանունակության ամրապնդման աջակցության հետ»,- հայտարարել է Պուտինը օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: