ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 18:04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: