ԱՄՆ-ը կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ կոալիցիան ինչպես նյութական, այնպես էլ ֆինանսական ներդրում կկատարի «Սենտինել» ծրագրում, սակայն նա չի նշել այն երկրները, որոնք կմտնեն կոալիցիայի կազմում:

«Խոսքը զսպման մասին է, քանի որ իրանցիները պարզապես գալիս են եւ անում են այն, ինչ ուզում են, եւ հետո ասում՝ մենք դա չենք արել: Սակայն մենք գիտենք, որ արել են»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել: