Ամերիկյան անօդաչու թռչող սարքը խոցվել է ամբողջովին իրանական արտադրության «Հորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգով: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ հերքելով այն լուրերը, որ այն խոցվել է ռուսական համակարգով:

Նկարագրելով Իրանի տարածք ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժման հարցով Իրանի պատասխան դիվանագիտական միջոցները՝ նա ասել է, որ «ներխուժման օրը Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով միջազգային միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի վտանգավոր պահվածքի կանխման համար»:

Խոսելով եվրոպական հատուկ INSTEX ֆինանսական մեխանիզմի սահմանման մասին՝ Զարիֆը նշել է նախնական քայլերը, որոնք եվրոպացիներին կստիպեն իրականացնել Իրանի առաջ միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունների մի մասը:

«Եվրոպացիները պետք է կատարեն իրենց պարտավորությունները եւ համաձայնեն հակառակ դեպքում հետեւանքների հետ»,- զգուշացրել է Իրանի արտաքին գործերի նախարարը: