Հուլիսի 11-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հունիսի 21-ի թիվ 24-Ա հրամանի համաձայն:

Երվանդ Խունդկարյանի հրամանի մեջ մասնավորապես ասված է․

« Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը․

2019 թվականի թվականի հուլիսի 11-ին ժամը 14:00-ին հրավիրվել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում»: