Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հունիսի 25-ին շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստի առաջին օրը (հունիսի 21) խորհրդարանը ԲԴԽ անդամ է ընտրել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:

Նախորդ օրը ԱԺ-ն ի գիտություն է ընդունել ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց թվում են.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: