Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 04:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան դուրս է եղել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 41-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1987 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը՝ մոտ 10 մ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը եւ ուղեւորը (Մ.Հ., ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: