Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքը զգալիորեն աճել է: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիմբեկ Սուլթանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքը  զգալիորեն աճել է»,- հայտարարել է նա Բիշքեկում ընթացող ԵՏՄ երկրների հակաահաբեկչական համաժողովում:

Սուլթանովի խոսքով՝ տարածաշրջանի անվտանգության համար հիմնական սպառնալիքները բխում են Աֆղանստանի հյուսիսային նահանգներից, որտեղ նկատվում է ահաբեկչական ավազակային կազմավորումների ակտիվացում, եւ Սիրիայից ելման երկրներ վերադարձող գրոհայիններից:

«Ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է ՀԱՊԿ բոլոր երկրների իրավասու մարմինների ջանքերի կոնսոլիդացիա, նրանց միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակում»,- արձանագրել է նա: