Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 0,97 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 57,34 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 0,82 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,33 դոլարի: