2016 թվականի ամերիկյան ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության  մասին հետաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցն ընկել է պիեսի հիմքում, որը հայտնի դերասանների մասնակցությամբ երկուշաբթի երկոյան կներկայացվի Նյու Յորքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Նրա հաղորդմամբ՝ 20 դերասաններ, այդ թվում Մարկ Հեմիլը, Ալիսա Միլանոն եւ Անետ Բեննինգը,  կմասնակցեն Ռոբերտ Շենկանի «Հետաքննություն. Ճշմարտության որոնում 10 գործողություններում» (The Investigation: Search for the Truth in Ten Acts) պիեսի ընթերցմանը, որը հարմարեցվել է  Մյուլլերի 448 էջանոց զեկույցին:

Նշվում է, որ բեմադրության կազմակերպիչը, որը միայն մեկ անգամ կներկայացվի հանդիսատեսի դատին,  դարձել է Law Works ընկերությունը, որն իր նպատակն է համարում ամերկացիներին լուսավորել  ԱՄՆ իրավաբանական համակարգի օբյեկտիվության հարցում: Պիեսը նախատեսված է տեղական ժամանակով 21:00-ին:

Ներկայումս, նշում է Reuters-ը, նաեւ աշխատանք է տարվում Մյլուլերի զեկույցի մոտիվներով կոմիքսի ստեղծման ուղղությամբ: Սպասվում է, որ «Մյուլլերի զեկույց. Գրաֆիկական վեպ» (The Mueller Report: Graphic Novel) կոմիքսը կհրապարակվի 2020-ի ապրիլին:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապրիլի 18-ին հրապարակել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի  զեկույցը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանը փորձել է ազդել 2016-ի ԱՄՆ-ի ընտրությունների նախընտրականա արշավի ընթացքի վրա: Ընդ որում Մյուլերը խոստովանել է, որ հետաքննությունը չի հայտնաբերել ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի եւ ՌԴ հետ պայմանավորվածություն: Թրամփը բազմիցս անցկացվող հետաքննությունն անվանել է «վհուկների որս» եւ հերքել Մոսկվայի հետ պայմանավորվածության մաիսն բոլոր մեղադրանքները եւ ընտրությունների արդյունքների վրա նրա ազդեցությունը: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների  ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները: