«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկելու հարկային օրենսգրքի բարեփոխմանը:  Հունիսի 25-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, նախքան երկրորդ ընթերցմամբ փաթեթի քվեարկությանն այս մասին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով ԲՀԿ-ում նման որոշում են կայացրել, քանի որ  հարկման համակարգի բարեփոխման հարցում  ոչ մի փոփոխություն այդպես էլ տեղի չի ունեցել եւ Կառավարությունը դեռեւս մտադիր է բնկաչության բոլոր շերտերի համար եկամտահարկը հավասարեցնել:

Աբովյանն ընդգծեց, որ տվյալ հարցն իրենց համար սկզբունքային նշանակություն ունի:

«Բնակչության բոլոր շերտերի համար հարկերը հավասարեցնելուց հրաժարվելը սոցիալական հավասարության եւ արդարության դրսեւորում կլիներ», - ասաց խորհրդարանական խմբակցության քարտուղարը:

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից Հայաստանը կանցնի նոր հարկային համակարգի. անկախ աշխատավարձի չափից՝ եկամտահարկը կկազմի 23 տոկոս:

Ընդ որում մինչեւ 2023 թվականը տոկոսադրույքն աստիճանաբար կնվազի մինչեւ 20 տոկոս:

Զուգահեռ Կառավարությունը նախատեսում է աստիճանական վերադարձ կուտակային կենսաթոշակային համակարգի նախկին պայմաններին, երբ քաղաքացիներից ոչ թե 2.5, այլ 5 տոկոս կփոխանցվի: