Պրոգրեսիվ հարկումը ստեղծում է վատագույն պայմաններ ավելի բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների համար։ Այս մասին Հայաստանի Ազգգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 25-ին երկրորդ ընթերցմամբ հարկային բարեփոխումների փաթեթի քվեարկությունից առաջ ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հարկվում է միայն բնակչության աշխատող մասի աշխատավարձը, ոչ թե եկամուտը։ Գեւորգյանը կոչ է արել արդեն հիմա սկսել մտածել եկամտահարկի հայտարարագրման համակարգ մտցնելու մասին։ Պատգամավորը որոշել է իր ելույթն ամփոփել հանրահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի բառերով. «Երջանկության բանալին այն, որ եթե կամք կա, միջոցներ կգտնվեն»։