Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է. Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ ԱՄՆ 1 դոլարն արդեն արժե 2.7945 լարի: Ընդ որում միայն երեկ ազգային արժույթի փոխարժեքը կազմել է 1 դոլար՝ 2. 7798 լարիի նկատմամբ, հաղորդում է «Նովոստի Վրաստանը»:

Մինչ այժմ լարիի ռեկորդային անկումը գրանցվել էր 2019-ի մայիսի 28-ին, երբ դոլարը արժեր 2,7876 լարի:

Փոխանակման առավել բարձր փոխարժեքը հաստատվել է արժույթի փոխանակման կետերում եւ կոմերցիոն բանկերում:

Փոխանակման կետերում 1 դոլարի արժեքը մոտ 2.81 լարի էր, Վրաստանի բանկում՝ 2.85 լարի, իսկ Տի-բի-սի բանկում՝ 2.86 լարի: