Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դեմ են քվեարկել: Նախագիծն ընդունվել է 73 կողմ, 32 դեմ ձայներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարկային օրենսգրքի փաթեով նախատեսվում է նվազեցնել եկամտային հարկը՝ սահմանել համահարթ 23 տոկոս, հետագայում այն կիջեցվի մինչեւ 20 տոկոս: Այսօր գործում է տարբերակված եկամտային հարկ՝ 23, 28 եւ 36 տոկոս:

Նախագծով նախատեսվում է շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչեւ 115 մլն դրամ։