Վրացական կառավարող «Վրացական երազանք» կուսակցության եւ ընդդիմադիր «Միասնական շարժման» ու «Եվրոպական Վրաստանի» պատգամավորների միջեւ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ընդհարում, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Թամար Չուգոշվիլուց ընդդիմությունը պահանջել է քննարկել մասնակիցների պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը։

Հայտարարություններից հետո պատգամավորների միջեւ սկսվել են բանակռիվ եւ քաշքշուկ, ինչից հետո Թամար Չուգոշվիլին հայտարաել է տեխնիկական ընդմիջում, եւ ընդդիմությունը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը։