Իրանի նախագահ Հասան Ռոհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երկրի ղեկավարության եւ ռազմական ղեկավարների դեմ պատժամիջոցներ է կիրառել, Իրանի ԱՆ ներկայությամբ կտրուկ արտահայտվել է Սպիտակ տան հասցեին, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Իրանի մի շարք ռազմական ղեկավարևների, ինչպես նաեւ Իրանի հեոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի դեմ՝ հայտարարելով, որ միջոցներ է նախապատրատում ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ:

 «Սպիտակ տունը մտավոր  հետամնաց է», - Իանի ԱՆ ղեկավարության առաջ ելույթի ժամանակ ասել է Ռոհանին: Նրա խոսքերը ներկայացված են նրա պաշտոնական կայքում:

Անցած ամիս ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվել էին: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ եւ շարունակում են ճնշումները: Վաշինգտոնի նպատակն Իսլամական Հանրապետության «պահվածքի փոփոխությունն է»: ԱՄՆ-ը նաեւ Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Ի պատասխան դրան՝ Իրանն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԱՄՆ-ն՝ «ահաբեկչության հովանավոր պետություն»: