ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի մասնակիցները երեքշաբթի վիճարկել են կազմակերպությունում ռուսական պատվիրակության լիազորությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնության քվեարկության արդյունքներով ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկյեն նշել է. «Մենք անհրաժեշտ մեծամասնություն ունենք»: Կազմակերպության կանոնների համաձայն՝ լիազորությունները վիճարկելու համար անհրաժեշտ է 5 երկրի 30 խորհրդարանականների աջակցությունը: ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների քննարկման ընթացքում նստաշրջանի մասնակիցներից մի քանիսն այն վիճարկել են:

Ըստ  կազմակերպության կանոնների՝ հիմա լիազորությունների սահմանափակման զեկույց կկազմվի, որով քվեարկությունը տեղի կունենա հունիսի 26-ին: Ուկրաինայից պատգամավոր Վլադիմիր Արյեւը փորձել է քվեարկությունը տեղափոխել ավելի ուշ՝ հունիսի 27-ի առավոտյան, քանի որ ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությունները տեղի են ունենալու չորեքշաբթի:

Պասկյեի խոսքով՝ ներկա պահն պատվիրակությունը, որի լիազորությունները վիճարկվում են, մասնակցում է ԵԽԽՎ աշխատանքին, սակայն չի կարող քվեարկել իր հարցով:

ԵԽԽՎ-ում աղբյուրը ՏԱՍՍ-ին պարզաբանել է, որ «ռուսական պատվիրակության լիազորությունները վիճարկվել են ինչպես ֆորմալ, այնպես էլ քաղաքական հիմնավորմամբ, այս պատճառով զեկույցները կպատրաստվեն վեհաժողովի 2 կոմիտեներում՝ մոնիթորինգային եւ կանոնակարգային»: «Բայց դրանք, ավելի շուտ, կմիավորվեն մեկում եւ կներկայացվեն 24 ժամվա ընթացքում, այնուհետեւ տեղի կունենա  քվեարկությունը»,- հստակեցրել է նա:

«Հեղինակները հետապնդում են ռուսական պատվիրակության իրավունքներին որեւէ հարված հասցնելու նպատակ: Դրանցում [զեկույցներում] կարող են առաջարկություններ լինել ԵԽԽՎ-ն եւ Եվրոպական խորհուրդը այլ կազմակերպություններում նեկայացնելու, ընտրություններին հետեւելու, որպես զեկուցող հանդես գալու, բանաձեւերի նախագծեր առաջ քաշելու, պատգամավորական հարցումներ ուղարկելու լիազորությունների սահմանափակման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը: