Հունիսի 26-ին Հայաստանի հյուսիսային մարզերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւմտյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մնացյալ մարզերում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Լոռիում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+31,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը` +32+37,
Արագածոտնի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +21+23, ցերեկը՝ +35+37,
Արարատում գիշերը` +21+24, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +20+25, ցերեկը՝ +34+38,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +19+24, ցերեկը՝ +34+38: