ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու եւ դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

«Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերեւույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին»,-նշված է հաղորդագրությունում: