Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության ծառայությունից:

Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 12:20-ին Մալաթիայի բաժին տեղեկություն էր ստացվել, որ բնակարանում 65-ամյա տղամարդու դի կա: Արտաքին զննությամբ վնասվածքներ են հայտնաբերվել մարմնի տարբեր հատվածներում: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ տանը վիճաբանություն է տեղի ունեցել, եւ այդ ընթացքում 62-ամյա եղբայրը հարվածներ է հասցրել ավագ եղբորը, որը միջադեպից ժամեր անց մահացել է: Այդ տղամարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: