Հունիսի 24-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կենրոնականի ոստիկանների հետ համատեղ, ժամը 16.30-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով Եկմալյան փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Հունիսի 24-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով Հ. Էմինի փողոցից բերման են ենթարկել երկու տղամարդու:

Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա մոխրաման, որի պատերին առկա են եղել շագանակագույն հետքեր, բամբակյա թաց խծուծով պլաստիկ տարա, «Դիմեդրոլ Բելմեդ» գրառմամբ ութ հաբ, ներարկիչներ:

Նրանցից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: