Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի բնակիչ, 24-ամյա մի կին փորձել է իրացնել երկու հատ 50 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նախապատրաստվում են նյութեր: