Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11,անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, խուլիգանության 3, զենք-զինամթերքի առգրավման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծեծի, թրաֆիքինգի, ինքնասպանության հասցնելու եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք, անձնական ունեցվածքի եւ բնակարանային գողությունների 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: