Սթենֆորդի համալսարանի հոգեբաններին պարզ տրամաբանական թեստերի շարքն օգնել է ապացուցել, որ ամերիկացի եւ չինացի երեխաները սովորում են վերացական մտածել եւ այդ կերպ  բացարձակապես տարբեր են մտածում, հայտնում է PNAS-ը:

«Ամենեւին պարտադիր չէ, որ այս տարբերությունները կենսաբանական բնույթ ունեն կամ կապված են մենթալիտետի կամ լեզվի հետ: Միանգամայն հնարավոր է, որ դրանք առաջացել են ոչ մեծ տարբերություններով, թե ինչպիսի միջավայրում են երեխաները սովորում, կամ այլ կարգի ինչ-որ մանր խթաններով»,- ասում է Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ) Կարեն Ուոլքերը:

Գիտնականներին եւ տեղաբնակներին վաղուց է հետաքրքրում, թե ինչով են արեւելյան եւ արեւմտյան ժողովուրդները տարբերվում, եւ կոնկրետ որն է այդ տարբերությունների ի հայտ գալու պատճառը: Հետազոտողներն առաջին անգամ փորձել են դա պարզել հայտնի փորձի ժամանակ, որը Հազել Մարկուսը եւ Սինոբու Կիտայաման՝ այսօր հայտնի երկու սոցիալական հոգեբաններ, անցկացրել են 1991 թվականին:

Նրանք ցույց են տվել, որ արեւելյան եւ արեւմտյան ժողովուրդների մենթալիտետի տարբերությունները պայմանավորված են նրանով, որ առաջիններն իրենց համարում են «կոլեկտիվի» կողմնակիցներ, իսկ երկրորդները՝ անհատապաշտներ: Գիտնականներն այդ ժամանակ ենթադրել են, որ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ դժվար թե երբեւէ հնարավոր լինի լիակատար փոխըմբռնում:

Հետագայում այս արդյունքները վիճարկել են ուրիշ գիտնականներ, որոնց հաջողվել է ցույց տալ, որ այս տարբերությունները պակաս են արտահայտված, եթե համեմատվեն ոչ թե չինացիներն ու ամերիկացիները, այլ ուրիշ արեւելյան ժողովուրդներ եւ եվրոպացիները: Մյուս կողմից՝ մի քանի այլ հետազոտողներ ենթադրում են, որ այդ տարբերությունները կարող են ավելի խորը լինել: Նրանց կարծիքով՝ դրանք կարող են պայմանավորված լինել հիմնարար տարբերություններով այն հարցում, թե ինչպես են մտածում Արեւմուտքի եւ Արեւելքի բնակիչները:

Ուոլքերը եւ նրա գործընկերները նման կարգի առաջին համեմատությունն են անցկացրել՝ հետեւելով Չինաստանի եւ Միացյալ Նահանգների մի քանի խոշոր քաղաքներում բնակվող ցածր մանկապարտեզային տարիքի 400 երեխաների մտավոր զարգացմանը:

Գիտնականներին հետաքրքրում էր, թե այս նախադպրոցական տարիքի երեխաները որքան արագ էին յուրացնում տրամաբանական եւ վերացական մտածողության այբուբենը: Փորձարկողներն այս նպատակով խաղալիք են հավաքել, որի մեջ հնարավոր էր դնել մի քանի «լեգո խորանարդների» 2 լրակազմ, որոնց վրա շրջաններ, քառակուսիներ եւ այլ երկրաչափական պատկերներ էին նկարված:

Այն այնպես է պատրաստված եղել, որ տարբեր կամ նույն աբստրակտ ֆիգուրների տեղադրման դեպքում խաղալիքը սկսել է նվագել:

Հետեւելով աշխատանքին՝ երեխան պետք է հասկանա նրա աշխատելու սկզբունքը եւ ինքնուրույն սովորի միացնել:

Նման փորձերը, որոնք հոգեբանները եւ էվլյուցիոնիստներն արդեն երկար տարիներ անցկացնում են զարգացած արեւմտյան երկրներից երեխաների հետ, մատնանշում են հետաքրքիր ֆենոմեն: Կյանքի առաջին երկու տարում, գիտնական Ուոլքերի խոսքով, երեխաները վատ չեն լուծում առաջադրանքը՝ նկատելիորեն ավելի երկար հայացքը սեւեռելով այն եռանկյունների, շրջանների եւ այլ ֆիգուրների հավաքածուների վրա, որոնք չեն համապատասխանում իրար:

Մոտավորապես կյանքի երրորդ տարում նրանք խորհրդավոր կերպով  կորցնում են այդ կարողությունը եւ շատ երեխաներ խնդիրներ են ունենում անգամ ավագ նախադպրոցական տարիքում աբստրակտ մտածողության հետ:

Հոգեբաններն այս արտասովոր ձախողումը վատ չեն համարել եւ այն պարզապես դիտարկել են որպես մարդու մտքի եւ գիտակցության զարգացման առանձնահատկություններից, որը կապված է նրա հետ, թե ինչպես է լեզվի յուրացումն ազդում շրջակա աշխարհի ընկալման վրա:

Ուոլքերի եւ նրա գործընկերների դիտարկունները ցույց են տվել, որ դա բոլորովին բնորոշ չէ Չինաստանից երեխանրին. նրանց աբստրակտ մտածողցության զարգացումը կանգ չի առնում եւ հետընթաց չի ապրում եւ կյանքի 3-4 տարում նրանք այդ հարցում զգալիորեն գերազանցում են իրենց ամերիկացի հասակակիցներին:

Նման տարօրինակ տարբերություններ ստանալով գիտնականները փորձել են պարզել, թե ինչից դրանք կարող են առաջանալ:

Համեմատելով երեխաների կյանքի պայմանները՝ Ստենֆորդի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ նրանց միջեւ բոլոր տարբերությունները պայմանավորված են եղել երկրների մշակույթների, այլ ոչ թե լեզուների, ծնողական ուշադրության մակարդակի կամ կենցաղի այլ կողմերի տարբերությամբ:

Թե կոնկրետ ինչում են դրանք արտահայտվում, գիտնականները դեռ չգիտեն, սակայն հետագա փորձերը հետաքրքրիր տարբերություններ են գտել նրանում, թե ինչպես են Չինաստանից եւ ԱՄՆ-ից երեխաները վարվում մի իրավիճակում, որտեղ տրամաբանական կապն այդքան ակնհայտ չէ: Մասնավորապես ամերիկացի նախադպրոցակաները նման իրավիճակում  նախընտրել են նույն ձեւի օբյեկտներ ընտրել, իսկ Չինաստանից նրանց հասակակիցները տարբեր ֆիգուրներ են նախընտրել: