Հաշվեքննիչ պալատը գրանցել է միլիարդավոր դրամների ընդհանուր արժեքով խնդիրներ, բազմաթիվ խախտումներ, եւ ՀՊ հաշվետվության հիման վրա արդեն հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին հունիսի 25-ին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։

Նրա խոսքով՝ որոշ նյութեր կցվել են արդեն հարուցված քրեական գործերին, իսկ մյուսների հանդեպ իրականացվում է դատախազական ստուգում։ Յոլյանը նաեւ տեղեկացրել է, որ դատախազության հետ կատարվող աշխատանքն ընթանում է հարթ եւ արդյունավետ։ «Դա շատ կարեւոր է։ Իսկ այն, թե ով է ուղարկելու կամ պահանջելու նյութերը՝ աշխատանքի կազմակերպման հարց է»,- ասել է ՀՊ նախագահը։