Այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ աճել է 7,3 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ ապրիլին այդ ցուցանիշը 9,5 տոկոս էր կազմում:

Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն արդյունաբերությունն աճել է 10.2 տոկոսով (ապրիլին՝ 13.2 տոկոս), շինարարությունը՝ 2 տոկոսով (ապրիլին՝ 1,8), ներքին առևտրի շրջանառությունն աճել է 4.9 տոկոսով (ապրիլին՝ 9 տոկոս), ծառայությունների ծավալն աճել է 14.8 տոկոսով (ապրիլին՝ 16.2 տոկոս):

Հատկանշական է հատկապես արտահանման եւ ներմուծման ցուցանիշները: Այս տարվա մայիսի արտահանումն աճել է 11.7 տոկոսով, փոխարենը ներմուծումը նվազել է 10.5 տոկոսով:

Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա ապրիլ թե ներմուծումը, թե արտահանումը նվազում էին: Ապրիլին գրանցվեց արտահանման աճ 10,2 տոկոսով, իսկ ներմուծումն աճել էր 3,7 տոկոսով: