Երեւանի Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա ուղղությամբ օդ բարձրացած չարթերային թռիչք իրականացնող օդանավը Հուրգադա է հասել նախատեսվածից 3 ժամ ուշացումով։

Օդանավում գտնվող ուղեւորների հարազատները անհանգստացել են, քանի որ նախատեսված ժամին օդանավը չի հասել տեղ, եւ իրենք ոչ մի կերպ չեն կարողացել կապնվել իրենց հարազատների հետ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Երեւան–Հուրգաթա չարթերային թռիչքն իրականացնող օդանավը վառելիքի լիցքավորման համար հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսում, որից հետո շարունակել է թռիչքը դեպի Հուրգադա։

Օդանավը Հուրգադա է հասել նախատեսվածից 3 ժամ ուշացած։

Նշվում է, որ չարթերային թռիչքն իրականացնում է A&R ընկերությունը։