Համացանցում հայտնվել է «մարզված» ագռավի տեսանյութը: Հոլովակը հրապարակել է Twitter-ի keita_simpson ծածկանունով օգտատերը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես  է ագռավը նստած աստիճաններին՝ հենվելով թեւերին: Սակայն թռչունի թաթերը չեն երեւում, իսկ նրա ուրվագիծը հիշեցնում է չորս թաթերի  վրա կանգնած գորիլա:

Համացանցի օգտատերերը ցնցվել են թռչունի արտաքին տեսքից, թռչունին «աթլետ» անվանել  եւ փորձել են հասկանալ,թե  ինչ մկանուտ ձեռքեր ունի նա թեւերի փոխարեն:  Տեսանյութը վիրուսային է դարձել եւ ավելի քան 9 մլն դիտում հավաքել: Մեկնաբանություններին միացել է օրնիտոոլոգ Քեյլի Սվիֆտը: Նա բացատրել է, որ նման անսովոր դիրքում թռչունը տաքանում է արեւ տակ: Սովորաբար ագռավները գետնին մոտ են նստում եւ նման պատրանք չի առաջանում: