Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 08:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արաբկիր  զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ,  այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին:

Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) եւ նշված հատվածում գտնվող «Երեւան Զիպլայն» ընկերությանը պատկանող պարան (մոտ 50 մ):

Ժամը 12:21-ին փրկարարները «Արաբկիր» այգու մոտակայքում հայտնաբերել են հրդեհի մեկ այլ օջախ, որը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել` 12:49-ին:

Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ: