«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի նկատմամբ սպանության սպառնալիք հնչեցնելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարեց Նարեկ Մալյանը:

«Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որ իբր ես սպանության սպառնալիք եմ հնչեցել իր նկատմամբ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ես տիկին Գայանեին չեմ էլ ճանաչում, բայց եթե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը սպանության սպառնալիք է համարում այն, որ ես իրենց դաշինքը համարում եմ քաղաքական դիակ, ապա ես կգնամ ու կմասնակցեմ Քննչական եւ բոլոր գործողություններին»,-ասաց Մալյանը: