Ֆրանսիան կրկնել է լիցքաթափման եւ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ երկխոսության կոչը, տեղեկացնում է AP-ը։

Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Սիբեթ Նդիայը հայտարարել է, որ ֆրանսիացի դիվանագետները վերջին շաբաթներին բարձր մակարդակի մի քանի շփումներ են ունեցել իրանական եւ ամերիկյան պաշտոնական անձանց հետ՝ լարվածության թուլացման ուղիներ գտնելու նպատակով։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ Ճապոնիայում, G20-ի գագաթաժողովում։

Առայժմ Ֆրանսիան չի մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումները դաշնակիցների հետ Պարսից ծոցի առնչությամբ՝ Իրանին դիմակայելու համար գլոբալ կոալիցիա ստեղծելու նպատակով։