Բրիտանիան չի կարծում, որ ԱՄՆ-ն կպահանջի Միացյալ թագավորության մասնակցությունը Իրանի հետ պատերազմում: Լոնդոնը դժվար թե համաձայնվի միանալ նման հակամարտությանը, ասել է ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ն մեր ամենամոտ դաշնակիցն է, մենք անընդհատ նրանց հետ խոսում ենք, մենք ուշադիր քննարկում ենք նրանց բոլոր խնդրանքները, բայց ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ նրանք խնդրում են կամ մենք կհամաձայնվենք քայլերի, որոնք ուղղված են պատերազմին», - խորհրդարանում ասել է Հանթը:

«Մենք մեսիջ ենք հղում ԵՄ մեր գործընկերներին, մասնավորապես ֆրանսիացիներին եւ գերմանացիներին այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի համար սա ծայրահեղ շաբաթ է: Շատ անհրաժեշտ է, որ նրանք հետեւեն այդ գործարքին, որպեսզի պահպանեն այն: Եվ Մերձավոր Արեւելքն առանց միջուկային զենքի լինի», - ասել է Հանթը: