ԱՄՆ-ը կշարունակի  Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը, քանի դեռ Իրանը չի փոխել իր պահվածքը: այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինաթափման հարցերով դեսպան Ռոբերտ Վուդը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հավելյալ պատժամիջոցներ սահմանելու համար միջոցներ կփնտրի:

«Մենք կտեսնենք՝ ինչ կարող ենք անել պատժամիջոցների առումով»,- ասել է Վուդը:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Իրանի հետ դիվանագիտության համար, սակայն Իրանը սխալ թույլ կտա, եթե նրա զսպվածությունը որպես թուլություն մեկնաբանի:

«Մենք չենք պատերազմի Իրանի հետ եւ մտադիր չենք մերժել Իրանին՝ պաշտպանելու իր օդային տարածքը, սակայն եթե  Իրանը շարունակի հարձակվել մեզ վրա, ապա մեր պատասխանը վճռական կլինի»,- նշել է Վուդը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնց թիրախում են Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատարները, Իրանի հոգեւոր առաջնորդն ու Իրանի ԱԳ նախարարը: