Ստամբուլում հունիսի 23–ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ջախջախիչ պարտություն կրած Բինալի Յըլդըրըմը ընտրողների հետ հանդիպման ժամանակ արտասվել է։

Բինալի Յըլդըրըմը ընտրողների հետ հանդիպման վերջում արտասվելով է նստել մեքենա։ Այդ ընթացքում ընտրողները բացականչել են, որ Բինալի Յըլդըրըմը իրավունք չունի արտասվելու եւ պետք է իշխող կուսակցության Ստամբուլի պատասխանատուն հրաժարական տա։

Նշենք, որ 800 հազար ձայնի տարբերությամբ ընտրվել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։