Ամերիկացի սենատորները փորձում են հասկանել, թե ինչպես են սոցիալական ընկերությունները, օրինակ՝ Facebook-ն ու Google-ը, օգտագործում ալգորիթմերն ու արհեստական ինտելեկտը օգտատերերի ներգրավման նպատակով նոր կոնտենտի տրամադրման համար, գրում է Reuters-ը:

Կոմերցիայի, տեխնոլոգիաների եւ նորարարությունների հարցերով Սենատի ենթահանձնաժողովը լսել է հետազոտողների կարծիքները, որոնք քննադատել են օգտատերերի համար կոնտենտի ընտրության համար արհեստական ինտելեկտի օգտագործումը: Սենատորներն ասում են, որ այդ կոնտենտի մեծ մասը դավադրություն է եւ ինֆորմացիայի շեղում Youtube-ում, Facebook-ում եւ այլ հարթակներում:

Կոնգրեսն ամիսներ է ծախսել օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու հարցում նոր միջոցների քննարկման համար:

Սենատոր Բրայան Շատցն ասել է, որ սոցցանցերը ալգորիթմեր են օգտագործում, որոնք ապահովում են առավել էքստրեմալ եւ սադրիչ կոնտենտը, եւ դրանք պետք է առավել թափանցիկ լինեն: Նրա խոսքով՝ խնդիրը մարդկային գործոնի բացակայությունն է:

«Եթե Youtube-ի, Facebook-ի եւ Twitter-ի աշխատակիցները, եւ ոչ թե համակարգիչները, խորհուրդներ տային, ապա կնախընտրե՞ին այդ սարսափելի տեսանյութը: Ալոգրիթմերը բարոյազուրկ են»,- ասել է Շատցը:  

Սենատոր Ռիչարդ Բլյումենտալը համաձայնել է Շատցի հետ՝ հավելելով, որ դրան գաղտնի են:

Google-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը լսել է սենատորների մտավախությունները:

Հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ջոն Տյունը նշել է, որ «այդ հարձակների հետեւում կանգնած հզոր մեխանիզմները հնարավորություն ունեն ազդել միլիարդավոր մարդկանց մտքերի եւ պահվածքի վրա»:

Google-ի դիզայնի էթիկայի հարցով մասնագետն իր հերթին նշում է, որ սոցցանցերը մեծ իշխանություն եւ գործիքներ ունեն, որոնք նման են խաղային ապարատներին եւ կարող են մարդկանց ներգրավել գործընթացի մեջ: