ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես կողմ է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշման արշավին: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը:

Նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կորցրել է Վենեսուելայի նկատմամբ հետաքրքրությունը՝ Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին:

Նա նաեւ հերքել է այն հնարավորությունը, որ Մադուրոն կարող է դառնալ անցումային կառավարության մի մասը:

Աբրամսի խոսքով՝ շուտով կաճի այն երկրների թիվը, որոնք աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Նա նաեւ ասել է, որ հույս ունի հանդիպել վենեսուելացի գեներալ Մանուել Քրիստոֆերի հետ, որը դեմ է Մադուրոյին եւ այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում: