ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 21:05-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ  տարածքում, հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: