Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 19:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 33 շենքից ապակե կտորներ են թափվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նախկին «Հայէլեկտրո» գործարանի 2 պատուհանի ապակիները կոտրվել եւ ընկել են ցած, վնասել են ներքեւում կայանած «Lexus RX330» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: